Ո՞վ է 30 արծաթից Գոռը․ ահա թե որ հայտնի դերասանուհու ամուսինն է նա

Ելենա Արշակյանը հեռուստադիտողի դատին է հանձնել նոր սերիալ, որը վերնագրված է «30 արծաթ»։ Սերիալի նկարահանումներին միացել է Մկրտչյան Վահեն, որը կերպավորում է Գոռին։ Ինչպես պարզվում է, Վահեն արտիստուհի Էմմա Շաբոյանի ամուսինն է։

Էմման ու Վահեն ընտանիք են կազմել 2019 թվականին։ Նրանք գեղեցիկ ու շքեղ հարսանեկան արարողություն են ունեցել։ 2021 թվականին ամուսնական զույգը հարաբերությունների առումով որոշ տարաձայնություն ու ճգնաժամ ուներ։

Նույնիսկ Էմման իր ու Վահեի բաժանման լուրը հաստատել էր՝ չմանրամասնելով ոչինչ։ Սակայն, հուրախություն շատերի, ամուսինները կարողացել են հասկանալ իրար՝ հարթելով անհամաձայնությունը։ Այժմ ամուսինները տղա զավակ ունեն։

Էմման է զբաղվում իրենց փոքրիկի խնամքով, իսկ Վահեն օգնում է կնոջը երեխային լողացնելու հարցում։ Էմման ասում է, որ ցանկանում են երկրորդ բալիկն ունենան։ Էմման շատ է ուզում աղջիկ բալիկ ևս ունենալ։ Նրանք վերջերս մկրտել են իրենց տղային, որին Հովհաննես անունն են տվել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: