Բացառիկ ուրախալի լուր․ «ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Հայաստանի՝ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու վերաբերյալ հայցի կարևորագույն դրույթները, և ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի․․․»

Քիչ առաջ դիվանագիտական մի կարևոր հաղթանակի մասին լուր հայտնի դարձավ, որը ճակատագրական է արդեն ամիսներ շարունակ շրջափակման մեջ հայտնված արցախցիների և ընդհանրապես բոլոր հայերի համար։ Այս մասին Սոսի Թաթիկյանը գրել է․

«ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Հայաստանի՝ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու վերաբերյալ հայցի կարևորագույն դրույթները, և ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ականների տեղադրման վերաբերյալ հայցը։

Բա որ տարիներով ասում էինք՝ մեր արդարացի պահանջների վերաբերյալ հայցեր ներկայացնենք միջազգային իրավական ատյաններին, իսկ աշխարհաքաղաքական դատապարտվածության սինդրոմով տառապող «դասական» դիվանագետները ամեն կերպ դրան խոչընդոտում էին։

Մեծագույն շնորհակալություն Եղիշե Կիրակոսյանին, Լևոն Գևորգյանին և մեր հայցը պատրաստած բոլոր մյուս հայաստանցի, սփյուռքահայ և օտարերկրացի իրավաբաններին»,- իր գրառումը եզրափակել է Սոսե Թաթիկյանը։

Հավենեք, որ դեռ հայտնի չէ, թե ինչ պատժամիջոցներ կամ հետևանքներ կարող են լինել, եթե արդբեջանական կողմը պարզապես որոշի չկատարել ՄԱԿ-ի դատարանի կողմից ընդունած այս պահանջը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: