«Ես տարիներ առաջ եմ զգուշացրել, որ ռուսները իրենց ուղղակի կամ անուղղակի ազդեցության հայ գործակալներին հատուկ բավականությամբ են փչացնում․․․»

Լևոն Շիրինյանը, անդրադառնալով գործակալների նկատմամբ ռուսների կողմից հատուկ տարածված վերաբերմունքի թեմային, իր հարթակում գրում է հետևյալը․

«Ես տարիներ առաջ եմ զգուշացրել, որ ռուսները իրենց ուղղակի կամ անուղղակի ազդեցության հայ գործակալներին հատուկ բավականությամբ են փչացնում, ի տարբերություն վրացիների, իսկ հայտնիներին ֆիզիկապես ոչնչացնում։

Օրինակ, Առաջին հանրապետությանը իրենց կամքով դավաճանած, Թուրքիայի շահերը սպասարկած Աղասի Խանջյանին Թիֆլիսում գնդшկահարեցին։ Այլ օրինակները բյուրավոր են։

Իսկ հերթականին էլ, ինչ-որ լեզվով, պապուասներին ու միայն իրեն հասկանալի, բլթբլթացող Թաթարստանի մշակութային բրածո-ներկայացուցչին մինչև վերջ օգտագործելուց հետո, կիտրոնի օրինակով քամելով, ուղղորդելով Հայաստանի Հանրապետության դեմ, խրեցին մինչև վերջին խազ ու շպրտեցին Գորիլլայի ոտքերի տակ։

Ռուսները չգիտեմ ինչու «իրենց մարդկանց» վրա, հայկական ծագումով, առանձին բավականությամբ են թքում։ Այսպիսի բաներ։ Վայելե՛ք «պարոնայք»,- իր գրառումը եզրափակել է հանրահայտ քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: