Օդանավակայանը ցնցվում է․ տեսախցիկները ֆիքսել են երկրաշարժի պահը․ մանրամասներ և տեսանյութ

Երկրաշարժները, ինչպես ցույց են տալիս վերջին շաբաթների լուրերը և գրանցված իրողությունները, դարձել են պարբերական ու հաճախ կրկնվող։ Այսօր կեսօրից քիչ առաջ Տաջիկստանի արևելյան հատվածում երկաշարժի ցնցումներ են գրանցվել։

Երկրաշարժի բավականին ուժեղ ցնցումները ֆիքսել են Տաջիկստանի օդակայանի սրահում տեղակայված տեսախցիկները։ Տեսախցիկների արձանագրած տեսանյութից երևում է, որ ցնցումը բավականին ուժգին էր։ Նկատելի է, թե ինչպես են օդակայանում գտնվող մարդիկ խուճապի մատնվում ու այս և այն կողմ վազվզում։

Այս տեսարանը բավականին լուրջ անհանգստություն ու մտահոգություն է առաջ բերել շատերի մոտ, քանի որ երկրաշարժի անկառավարելի բնույթը որևէ սահմանափակում ու սահմանային տարանջատում չի ճանաչում։ Հավելենք, որ Թուրքիայում նորից ուժեղ ցնցումներ են գրանցվել, որոնք նոր ավերածություններ են առաջ բերել։

Տաջիկստանի օդակայանում տեղադրված տեսախցիկների ֆիքսած տեսանյութը, որն իր հարթակում տեղադրել է Թաթուլ Ասիլյանը, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: