Ցավալի․ կյանքից հեռացել է սիրված ու հարգված բժիշկը․ մանրամասներ

Հայտնի է դարձել ցավալի լուր այն մասին, որ կյանքից հեռացել է շատերի կողմից հարգված ու սիրված բժիշկ Ամալյա Քեշիշյանը, որը տարիներ շարունակ անձնվիրաբար ծառայել է հայ բժշկական ոլորտին՝ օգնելով բազմաթիվ քաղաքացիների։

Ամալյա Քեշիյանը բժշկական կրթություն է ստացել Երևանի պետական բժշկական ինստիտուտում՝ այն ավարտելով 1968 թվականին։ Դրանից հետո կրթությունը շարունակել է կլինիկական օրդինատուրայում՝ ուսանելով «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությունը։

1972-1974 թվականներին ստանալով համապատասխան մասնագիտություն՝ Ամալյա Քեշիշյանը 1974 թվականից աշխատել է որպես գինեկոլոգ և մանկաբարձ՝ օգնելով մայրանալ պատրաստվող բազմաթիվ քաղաքացիների։ Նա աշխատել է Մոր և մանկան առողջության պատպանման գիտահետազոտական կենտրոնում։

Ամալյա Քեշիշյանին վերջին հրաժեշտն են տվել Նուբարաշեն փողոցի 46 հասցեում գտնվող սգո սրահում։ Նրան հրաժեշտ տալու են եկել շատերը, որոնք անձնապես ճանաճում և բարձր են գնահատում նվիրյալ բժշկուհու մասնագիտական ու մարդկային արժեքները։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: