Ռազմիկ Ամյանը նոր դուետային կատարմամբ է հանդես եկել։ Նա այս անգամ դուետ է կատարել հայտնի երիտասարդ երգչուհիներից մեկի՝ Տաթև Ասատրյանի հետ։ Երգը, որ ներկայացրել են Ռազմիկն ու Տաթևը, վերնագրված է «Իմ սրտի այգին է կանաչել»։
Երգը հա-ելի ու ռոմանտիկ ստեղծագործությունը, որը, ինչպես դժվար չէ կռահել, մեծ սիրո և սիրահարվածության մասին է։ Ստեղծագործության խոսքերն այս անգամ ևս Ռազմիկ Ամյանն է հեղինակել։
Երգի երաժշտական պրոդյուսերը Գուրո Գասպարյանն է։ Երգի հիման վրա ստեղծվել է տեսահոլովակ, որտեղ գլխավոր դերերում հենց երգող արտիստներն են հանդես գալիս՝ Տաթևը և Ռազմիկը։ Տեսահոլովակի ռեժիսորը Նարեկ Ստամբոլցյանն է։
Երգի դրական արձագանքներին անդրադարձել է ինքը՝ Ռազմիկ Ամյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր լավ խոսքերի համար։ Նա նշել է, որ իր համար շատ կարևոր են բոլոր ջերմ կարծիքները, քանի որ իրեն ժողովրդինն է համարում։ Տեսահոլովակը՝ կից։