Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ վաստակավոր արտիստ Զարուհի Բաբայանը և Սոֆի Դևոյանի Մշակույթի Կենտրոնի գլխավոր տնօրեն՝ Հովհաննես Պողոսյանը․ ուշագրավ մանրամասներ

Սոֆի Դևոյանի անունով գործող պարային խմբի սոցհարթակում, որտեղ տեղադրվում են պարային ստուդիայի, սաների գրանցած հաջողությունների մասին հետաքրքիր տեղեկություններ, տեղադրված է նոր հայտարարություն նոր մշակութային ձեռքբերման մասին։

Հայտարարության մեջ մասնավորապես գրված է հետևյալը․ «Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատվավոր հյուպատոսի գրասենյակում կայացավ Հայաստանի և Լյուքսեմբուրգի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում։

Միջոցառումն իր ներկայությամբ պատվեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնը։ Սոֆի Դևոյանի Մշակույթի Կենտրոնի համար մեծ պատիվ էր հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունների միջոցառման շրջանակներում ներկայացնել հայկական մշակույթը։

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ վաստակավոր արտիստ Զարուհի Բաբայանը և Սոֆի Դևոյանի Մշակույթի Կենտրոնի գլխավոր տնօրեն՝ Հովհաննես Պողոսյանը։ Հատուկ շնորհակալություն ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատվավոր հյուպատոս Սուրեն Զոհրաբյանին»,- եզրափակվում է հայտարարությունը։

Այս հրապարակմանը կից ներկայացված լուսանկարներից մի քանիսը մենք ևս ներկայացնում ենք կոդվածին կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: