Հայտնի է դարձել, որ նախօրեին լույս աշխարհ է եկել հանրահայտ ամերիկաբնակ արտիստուհի Մերի Մակարյանի երկրորդ բալիկը, որը, ինչպես Մերին է տեղեկացնում, տղա է։ Նա ամերիկյան ծննդատներից մեկից կադրեր է հանրայնացրել։
Մերին նախ իր սթորիում տեղեկացրել է այն մասին, որ արդեն ծննդատանն է, իսկ ժամեր անց նաև ցուցադրել է իր նորածին որդուն, որը բավականին կլորիկ բալիկ է։
Մերիի հրապարակած կադրերը բավականին սիմվոլիկ են։ Նա ցույց է տալիս նախ իր նորածին բալիկին, ապա դրսի միջավայրը, որտեղ պետք է մուտք գործի իր բալիկն ու դառնա ընդհանուր աշխարհի մի մաս։
Մերին նաև իր հարթակում տեղադրել է այն բոլոր շնորհավորական հրապարակումները, որոնք ուղղված են իրեն՝ երկրորդ անգամ մայրանալու առիթով։
Մերին մինչ այս իր հետևորդներին տեղեկացնում էր, թե ինչպես է անց կացնում երկրորդ հղիությունը, ինչ փոփոխություններ են տեղի ունենում իր մարմնի հետ։