Նարեկի ու Ծովինարի կյանքում աեմն ինչ գնալով էլ ավելի լավն է դառնում, քանի որ նրանք հետևողականորեն աշխատում են լավը լինելու ուղղությամբ։ Ամուսինները բացել է թատերական դպրոց, որտեղ դասավանդում են նաև իրենք։
Նարեկին ու Ծովինարին հյուրընկալվել են Սուրենն ու Դավիթը՝ ծանոթանալով դերասանների կենցաղին, կյանքի նորություններին։ Ծովինարը հաղորդման շրջանակում որոշ մտքեր է արտահայտում, որոնք հաղորդման հանրայնացվելու պահին արդեն իրականություն էին դարձել։
Իր հարթակում տեղադրելով հաղորդման յութուբյան տարբերակը՝ Ծովինարը գրել է․ «Այս հաղորդումը նկարվել է 10 օր առաջ, ինչ իմանայի, որ այս 10 օրվա ընթացքում երազածս դերերից մեկը պիտի ինձ տրվեր, այ քեզ զուգադիպություն»։
Ծովինարը հիշում է, որ իրեն առաջին անգամ Սուրենն է թատրոն տարել, որ խաղա Մալվինայի դերը։ Նա այդ ժամանակ տասնվեց տարեկան է եղել։ Դրանից հետո մնացել է թատրոնում ընդմիշտ։ Նարեկի ու Ծովինարի մասնակցությամբ հաղորդումը բավականին լավ է ստացվել։ Այն կարող եք դիտել կցված նյութի մեջ։