Նախօրեին հանրաճանաչ հայազգի ռեժսորներից Սարիկ Անդրեասյանը, որ նախորդ տարի ընտանիք էր կազմել ճանաչված դերասանուհիներից Լիզա Մորյակի հետ, արդեն իսկ հայր է դարձել։
Իր հայրանալու մասին Սարիկը տեղեկացնող հրապարակում է արել՝ գրելով, որ լույս աշխարհ է եկել աղջնակ, որն իրեն է նման։
Սարիկի հայրանալու մասին Կամո Թովմասյանը գրել է․ «Եկեք շնորհավորենք մեր հայրենակից, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանին և նրա կնոջը՝ դերասանուհի Լիզա Մորյակին, նրանք դուստր են ունեցել, անունը դեռ չեն հրապարակել։
Փոխարենը սուպեր նկարներ են տեղադրել: Սարիկ Անդրեասյանը, եթե իհարկե չգիտեք, «Երկրաշարժ» ֆիլմի ռեժիսորն է, ես նաև սիրում եմ նրա «Պահապանները» ֆիլմը:
Մի խոսքով աչքներդ լույս, ոնց որ մեր առաջին հարկի Օլյա տատին կասեր՝ հայկական անուն կտաք բալին։ Ի դեպ, քոմենթում գրեք՝ որ հայկական անունն եք սիրում, մարդ ես, կարող ա Սարիկը հետևում ա, ու օգնենք իրան, ես գրում եմ քոմենթում իմ սիրած անունը»։