«Առավոտյան 8-ին՝ շներին զբոսանքի հանած քաղաքացիների մոտ այս տեսարանը միայն խորը ափսոսանք առաջացրեց: Ափսոսանք, որ․․․»

Այսօր Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրն է։ Օրվա առիթով նրա պատվանդանի մոտ երևանցիները պատվո պահակախումբ են տեսել։ Այս մասին Անիտա Հախվերդյանը գրել է․ «Թե՞ ում մտքով է անցել պատվո պահակներ կանգնեցնել Թումանյանի պատվանդանի շուրջ չեմ էլ ուզում իմանալ, բանի բանից անցած է:

Առավոտյան 8-ին՝ շներին զբոսանքի հանած քաղաքացիների մոտ այս տեսարանը միայն խորը ափսոսանք առաջացրեց: Ափսոսանք, որ չենք խնայում, անմտաբար ու անճաշակ կերպով վատնում ենք ռեսուրսները:

Ափսոսանք, որ Իսահակյանի խոսքերով. «…հայ գյուղացու կեցվածքի տակ թաքնված է մի կծիկ, հոգեբանական մի սֆինկս»՝ անզուգական մեծություն Թումանյանի հիշատակը հարգելու ձևը էսպես են տեսել. օպերայի հրապարակում՝ պլոկված հեծանիվների կողքին, կյանք տեսած փոշոտ գորգին, ցրտին հրացաններով չորս մարդ կանգնեցնեն:

Թումանյանը ինքն իրեն է ափսոսացել. «Ես վաղուց ափսոսում եմ ինձ․․․», իր շրջապատի կյանքն էլ. «…գեղեցիկ ու սրտալի ապրել-վայելել չենք իմանում, և մեր ամբողջ կյանքն անվերջ ափսոսանք է»:

Ընկեր Օհաննես, մեր պարզ ու պայծառ, մատչելի ու հանրամատչելի, կյանքի հառաչանքի ու կյանքի հռճվանքի ներդաշնակություն, ծնունդդ շնորհավոր»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: