Ռուս հանրաճանաչ դերասանական եռյակը համատեղ խաղի շնորիվ առավել սիրվեց ու ընդունվեց լայն հանրության կողմից։
Եվգենի Մորգունովը, Յուրի Նիկուլինը և Գեորգի Վիցինը ի թիվս շատ ֆիլմերի միասին հանդես եկան նաև «Կովկասի գերուհին» լեգենդար դարձած ֆիլմում։
Մորգունովը բավականին ծանր մանկություն է ունեցել։ Հայրը մահացել է, երբ Եվգենին 12 տարեկան է եղել։ Նա ծանր աշխատանք է արել այդ տարիքից, որ կարողանա օգնել մայրիկին։ Հետո տարվել է կինոյով, վերջին խնայողությունները ծախսել է ֆիլմեր դիտելու համար։
Սկզբնական շրջանում հմայիչ, վայելչատես Մորգունովը կինոյում հանդես գալուց տարիներ անց քաշ է հավաքում՝ ստանալով շատերին հայտնի տեսքը։ Կինոյում են հանդիպում երեք դերասանները։
Նրանց հանդիպումն ու արտիստական համագործակցությունը վերաճում է ընկերության։ Այս եռյակի ընկերությունը շատ ռեժիսորների է ոգեշնչում՝ նոր ֆիլմերի գաղափարներ տալով։
Տաղնադավոր Մորգունովը, ցավոք սրտի, այնքան էլ փառահեղ չօգտագործեց իր արտիստական կարողությունները։ Նա վիճել էր իր ռեժիսոր Լեոնիդ Գայդայի հետ, որից հետո Մորգունովին այլևս գլխավոր դերե չէին տալիս։