«27 տարեկան եմ դառնում ամենաերջանիկ կարգավիճակում». Զեփյուռ Բրուտյան

Տաղանդավոր հայազգի արտիստուհի Զեփյուռ Բրուտյանը նշել է ծննդյան տարեդարձը։ Նշենք, որ նա վերջերս է ընտանիք կազմել ռուս հանրաճանաչ արտիստ Պավել Պրիլուչնիի հետ։ Նրանք արդեն իսկ սպասում են իրենց առաջին բալիկին։

Առաջնեկին սպասելը մեծ իրադարձություն է թե՛ Զեփյուռի, թե Պավելի կյանքում։ Զեփյուռն իր տարեդարձի առիթով հրապարակում է արել՝ գրելով, որ քսանյոթի շեմը թևակոխում է կնոջ համար հատուկ ու երջանիկ կարգավիճակում։

Նա տարվանից լուրջ ակնկալիքներ ունի և վստահ է, որ դրանք շուտով կատարվելու են։ Զեփյուռի քսանյոթամյակը շատերն են շնորհավորել՝ նրան մաղթելով, որ կատարվեն բոլոր սպասելիքները։

Հավելենք, որ Զեփյուռի հետ Պավելը ծանոթացել է ֆիլմերից մեկի նկարահանումների հրապարակում։ Հետագայում Պավելը խոստովանել է, որ իրեն գրավել է Զեփյուռի անկաշկանդ, պարզ ու անմիջական պահվածքը, ինչպես նաև ինտելեկտը։

Ինչպես հայտնի է, Պավելը ամուսնալուծվել է նախկին կնոջից, ապա ամուսնացել Զեփյուռի հետ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: