«Փետրվարի 24-ին Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանս քաղաքում տեղի կունենա համաժողով՝ «Այսօր Թուրքիայում 70 հազար հայ կա, թե՞ 9 միլիոն» թեմայով․․․»

Ներկայումս Թուրքիայում ապրող հայերի թվի մասին տարատեսակ տեղեկություններ ու վիճակագրական տվյալներ կան, որոնք տարբեր հիմնավորումներով են ներկայացվում։ Հարցը շատ ուշարժան ու կարևոր է ոչ միայն ստույգ տեղեկատվության առումով, այլ նաև մարդկային ճակատագրերի ուսումնասիրության առումով։

Արա Նազարեթյանը «Թաքնված հայերը» Թուրքիայում վերտառությամբ գրառման մեջ անդրադարձել է առաջիկայում Ֆրանսիայում կալանալիք մի համաժողովի բովանդակությանը՝ գրելով հետևյալը․

«Փետրվարի 24-ին Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանս քաղաքում տեղի կունենա համաժողով՝ «Այսօր Թուրքիայում 70 հազար հայ կա, թե՞ 9 միլիոն» թեմայով։

Պաշտոնապես Թուրքիայում այսօր ապրում է մոտ 90.000 հայ (թվերը հիմնված է Իուրկիայի Հայ Առաքելական եկեղեցու տվյալների վրա, որը հայ է ճանաչում միայն նրանց, ովքեր մկրտվում են հայկական եկեղեցու ծեսով)։

Սակայն, ըստ կազմակերպիչների, հայկական համայնքը, որը հիմնականում ներկա է Ստամբուլում, Դիարբեքիրում և Մալաթիայում, կազմում է մոտ 9 միլիոն մարդ»,- իր գրառումը եզրափակել է մտավորական Արա Նազարեթյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: