Ատելությո՞ւն, թե՞ խաղաղություն ենք քարոզելու. Փաշինյանի և Ալիևի բանավեճը Մյունխենում․ ուշագրավ մանրամասներ

Մյունխենում ընթացել է 59-րդ ամենամյա համաժողովի շրջանակում պանելային քննարկմանը մասնակցել են նաև Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։ Ալիևը խոսել է այն մասին, որ իրենք աշխատում են Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պայմանագրի վրա։

Նա իր խոսքում նշել է, որ եթե ամեն ինչ բարեհաջող ընթացք ունենա, շուտով շատերը կտեսնեն հաջող օրինակ, թե ինչպես են պատմական լուրջ տարաձայնություններ ունեցող երկրները շրջում թշնամության էջը։ Նա իր խոսքում դարձյալ նշել է, որ չկա Լեռնային Ղարաբաղ։

Ն․ Փաշինյանը, հակադարձելով Ալիևի այս մեկնաբանությանը, նշել է, որ Լեռնային Ղարաբաղ կա։ Նա նաև անդրադարձել է այն փաստին, որ Ալիևն ու ադրբեջանական կողմը փորձում են հարցին տալ կրոնական աստառ։

Ն․ Փաշինյանը հռետորական հարցում է հնչեցրել, թե արդյոք ի՞նչ են պատրաստվում սերմանել իրենց ժողովուրդների մեջև՝ խաղաղություն, թե՞ ատելություն։ Անդրադարձ է եղել նաև Հայաստանից Թուրքիա ուղարկված օգնությանը։ Մանրամասները՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: