Փրկեք ձեր տան պատերը մինի նկարչուհուց․ Գարիկ Պապոյանն առաջին անգամ հրապարակել է փոքրիկ դստրիկի լուսանկարը

Գաղտնիք չէ, որ Գարիկ Պապոյանը երեք դուստրերի հայրիկ է։ Նա և կինը երբևէ չեն ներկայացրել, թե ինչպիսին են իրենց երեխաներն առօրյայում։ Նրանք չեն խոսում նաև այն մասին, թե ինչպիսին են իրենց որպես ծնողներ իրենց աղջիկների համար։

Գարիկը բացառիկ լուսանկար է տեղադրել, որտեղ երևում է նրա կրտսեր դստրիկը, որը վերջերս է լույս աշխարհ եկել ու մանկահասակ է։ Գարիկն իր տեղադրած լուսանկարին կից գրել է․ «Փրկեք ձեր տան պատերը մինի նկարչուհուց»։

Լուսանկարում երևում է, թե դստրիկի նկարչական հակումների հետ ինչպես են կարողացել գլուխ հանել ծնողները։ Նրանք որոշել են բալիկին մատիտներ տալուց հետո նրան տեղավորել թղթե արկղիկի մեջ, որպեսզի մատիտներով գծել սիրող աղջիկը նկարի արկղիկի պատերին, այլ ոչ թե տան պատերին։

Այդպիսով նրանք փրկել են իրենց տան պատերը մատիտների գծերից։ Շատերը գրել են, որ բավակաին լավ մեթոդ է տան պատերը մաքուր պահելու համար։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: