Ցավալի․ կյանքից հեռացել է բազմավաստակ բժիշկը․ մանրամասներ

Մաշկաբանության ազգային կենտրոնի սոցհարթակում մահազդ է հանրայնացվել։ Սոցհարթակում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ կյանքից հեռացել է բազմավաստակ մաշկավեներաբար Տիգրան Գևորգյանը, որը տարիներ շարունակ աշխատել է Մաշկաբանության կենտրոնում։

Բժիշկը Մաշկաբանության ազգային կենտրոնում սկսել է աշխատել 1993 թվականից սկսած։ Նա տարիներ շարունակ արդյունավետ աշխատանքային գործունեություն է ծավալել՝ օգնելով բոլոր նրանց, որոնք ունեն իր մասնագիտական օգնության կարիքը։

«Խորը ցավով տեղեկացանք մեր Կենտրոնի բժիշկ-մաշկավեներաբան Տիգրան Սերգեյի Գևորգյանի մահվան մասին։ Երկար տարիների ընթացքում նա աշխատել է մեր Կենտրոնում վայելելով գործընկերների հարգանքը, բուժառուների սերը և վստահությունը։

Մենք միշտ կհիշենք քո ցուցումները, խորհուրդները և այն բարությունը, որ դու տարածում էիր մեր Կենտրոնում։ Ննջիր խաղաղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։ Բժշկի մահվան ցավալի առիթով նրան ճանաչողները ցավակցական խոսքեր են ուղղել բժշկի հարազատներին ու մտերիմներին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: