Տաղանդավոր դերասանուհի Մարիամ Ղազանչյանը նշում է ծննդյան տարեդարձը։ Մարիամը մշակութային ընտանիքում է լույս աշխարհ եկել։ Նա Գալյա Նովենցի և Երվանդ Ղազանչյանի թոռնուհին է։ Պատահական չէ Մարիամի ընտրած մասնագիտությունը։
Նա նախ երաժշտական, ապա թատերական կրթություն է ստացել։ Մարիամի ծնողները նույնպես արտիստներ են, ինչպես հայտնի է, Հակոբ Ղազանչյանը ներկայում Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի ղեկավարն է։
Վերջերս բացվել է նաև Գալյա Նովենցի անունը կրող թատերական դպրոց, որի աշխատանքների մեծ մասով զբաղվում է նաև Մարիամը։ Մարիամը ունի նաև լավ ձայնային տվյալներ։
Նարեկ Մանուչարյանը, շնորհավորելով Մարիամի տարեդարձը, գրել է․ «Շնորհավոր թող լինի ծնունդդ, սիրուն, ամեն ինչում տաղանդավոր Մարիամս։
Թող ամեն քայլդ օրհնությամբ լցված լինի, երջանկությունը քեզ ու ընտանիքիդ երբեք չդավաճանի, թող որ երբեք չտանջի քեզ վերևից աշխարհի ծռության պատճառը տեսնելը, այլ ծուռ աշխարհում շիտակ մնալդ մեծագույն արժեքդ լինի, ես քեզ շատ եմ սիրում, իմ լավ ընկեր»։