Վանաձորում ամիսներ առաջ շատերին ցնցեց Ցոլինե Մազմանյանի uպանությունը, որի հեղինակը ամուսինն էր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը խանդն է։ Այս պահին Ցոլինեի ամուսինը գտնվում է հոգեբուժարանում։
Նրանց անչափահաս երեխաները Ցոլինեի ամուսնու ընտանիքի հետ են ապրում։ Ցոլինեի հարազատները խիստ անհանգստացած են որբացած երեխաների ճակատագրով։ Նրանք մտահոգ են երեխաներին տրվող տեղեկություններով և այլ հանգամանքներով։
Ցոլինեի հարազատները հատկապես վիրավորված ու վրդովված են, որ իրենց հետ Ցոլինեի ամուսնու հարազատները որևէ կապ չեն ցանկացել պահել, հրաժարվել են հանդիպումից։ Նրանք վրդովված են, որ իրենց անմեղ աղջկա անվան վրա ցեխ է շպրտվում։
Ցոլինեի ամուսնու հարազատները որևէ կերպ չեն խոսում տեղի ունեցածի մասին՝ նշելով, որ գործը դեռ քննության փուլում է գտնվում։ Ցոլինեի հարազատները մի քանի օր առաջ ընդամենը մի կարճ ժամանակահատվածով հանդիպել են Ցոլինեի երեխաներին։
Նրանց պատմությունների մանրամասները կարող եք դիտել կցված նյութի մեջ։