«Սիրում եմ քեզ, պաչիկ, Ալլա Քոթանջյան․․․» Ռաֆայել Քոթանջյանի սիրելի կնոջ տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ

Ռաֆայել Քոթանջյանի ընտանիքը մեր ժամանակների օրինակելի ընտանիքներից մեկն է։ Նույնիսկ ընտանիքի լեգենդար անդամի մահվանից հետո ընտանիքը շարունակում է վառ ու կենդանի պահել նրա հիշատակը։

Սիրված ու տաղանդաշոտ արտիստի տիկնոջ՝ Ալլա Քոթանջյանի տարեդարձն է եղել նախօրեին։ Օրվա առիթով նա տղան՝ Մայքլ Քոթանջյանը, տեղադրել է ընտանեկան արխիվային լուսանկարներ՝ շնորհավորելով սիրելի մայրիկին։

Մայքլը գրել է հետևյելը․ «Մամուլիկ ջան, ծնունդդ շնորհավոր։ Սիրում եմ քեզ, պաչիկ, Ալլա Քոթանջյան»։ Նշենք, որ Ալլա Քոթանջյանը բացառիկ նվիրվածություն ու նրբանկատություն է ցուցաբերել տաղանդավոր ամուսնու նկատմամբ։

Ռաֆայել Քոթանջյանն իր հարցազրույցներում հաճախ էր նշում, որ իրենց տան ջերմ ու ներդաշնակ միջավայրն ապահովվում էր հենց Ալլայի ջանքերով ու շնորհիվ։ Նա միշտ ասում էր, որ եթե Ալլան իր կողքին է, իր մեջքը պինդ է։

Նշենք նաև, որ ամեն տարի այս օրը Ռաֆայել Քոթանջյանը սիրով էր նշանավորում տիկնոջ տարեդարձը՝ այդ մասին գրելով նաև համացանցում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: