Կեսգիշերին մոտ երևանյան անդորրը ցնցել է մի Համմեր մակնիշի մեքենա, որն անկանոն վարելով շրջել է երևանյան կենտրոնական փողոցներով։ Մի խումբ պարեկային ոստիկանության ներկայացուցիչներ ավելի քան կես ժամ փորձել են կանգնեցնել մեքենան։
Անցորդ քաղաքացիները, որ շատ վախեցել են այդ ձայներից ու աղմուկից, միաժամանակ հասցրել են ֆիքսել արկածախնդիր վարորղի վարքը։ Ցավալին այն է, որ վարորդն իր անկանոն վարելու պատճառով պատճառել է տեխնիկական ու նյութական վնասներ, ինչպես նաև մարդու է hարվածել։
Մեքենան ի վերջ կանգնեցնելուց հետո պարեկները հայտնաբերել են, որ վարորդը փախչել է մեքենայի միջից։ Հայտնի է դարձել վարորդի ինքնությունը։ Երիտասարդը քսանհինգ տարեկան Գեղամ Սահրադյանն է եղել։ Նրա ծնողները ոստիկանություն են հրավիրվել ու ցուցմունք տվել։
Գեղամի ծնողները պատմել են, որ տղան որոշ առողջական խնդիրներ ունի։ Ըստ ծնողների՝ նա կարդացել է Աստվածաշունչ, տնից վերցրել մեքենան ու նման վարք դրսևորել։ Հայտնի է նաև, որ երիտասարդը մասնակցել է պատերազմին, Արարատ քաղաքից է։