Ռուբեն Եսայանը, որին շատերը ճանաչում են րոպես հաղորդավար, երաժիշտ, հեղինակային հաղորդումներ պատրաստող, նոր ժանրի գիրք է գրել։ Այս մասին Ռուբենն ասում է հետևյալը․ «Դե ինչ, ժողովուրդ ջան։ Ուղիղ 24 ժամից իմ կյանքում տեղի կունենա շատ նշանավոր մի իրադարձություն. «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գրքի շնորհանդեսը։
2 տարի առաջ ինձ մոտ ցանկություն առաջացավ ստեղծել արտասահմանյան գրականության ամենահայտնի ժանրերի` սարսափ և թրիլլեր գրականության հայկական տարբերակը (այս մասով ավելի մանրամասն կխոսեմ շնորհանդեսի ժամանակ):
Ընթացքում զբաղվածությանս պատճառով դադարներ եղան, բայց, ի վերջո, երբեմն գիշերները չքնելով, ավարտեցի։ Սարսափ ժանրում գրելը իրոք բարդ էր, հատկապես, երբ հերոսները հայեր էին, քանզի կար լեզվական նորմերի պահպանման, բայց միևնույն ժամանակ սյուժեի բնականությունը պահպանելու խնդիր: Երբ կարդաք վեպը, կհասկանաք, թե ինչ նկատի ունեմ:
Ես մեծ անհանբերությամբ եմ սպասում ընթերցողների կարծիքներին, քանի որ մեր գրական մշակույթում, ցավոք, ժամանցային գրականությունը գրեթե բացակայում է: Սա շատ ռիսկային քայլ էր ինձ համար ու, եթե վեպը սիրվեց, ես խոստանում եմ դառնալ հայկական ժամանցային գրականության խթանիչներից մեկը, քանի որ ասել, թե ինչքան մեծ հաճույք էի ստանում վեպը գրելիս, նշանակում է ոչինչ չասել։
Շատ շնորհակալ եմ այս ընթացքում ձեր բազմաթիվ նամակներից, ակտիվությունից, գրքի հանդեպ մեծ հետաքրքասիրությունից: Կարծում եմ կարդարացնեմ ձեր սպասելիքները։ Շնորհանդեսը տեղի կունենա շաբաթ օրը, այսինքն` վաղը, ժամը 17:30-ին, Էլիտ Պլազայում (Խորենացի 15): Մուտքն ամբողջությամբ ազատ է։ Բոլորիդ սիրով հրավիրում եմ: Համեցեք, միասին դիմավորենք վիպագրության այս ժանրի նորամուտը մեր գրականություն»։