Սիրված հաղորդավար Եգոր Գլումովն իր հարթակում տեղադրել է իրենց ընտանիքի արխիվային լուսանկարներից մեկը՝ գրելով հետևյալը․ «Շատ վաղուց, երբ ծառերն ավելի բարձր էին, իսկ խոտերը՝ ավելի կանաչ, մենք ապրում էինք Տոմսկի բժշկական ինստիտուտի հանրակացարանում՝ Մոսկվայի Տրակտում:
Ուրեմն, երբ խեղճ ուսանողները, իրենց սրտից պոկելով, քրոջս կոնֆետով (երբեմն շոկոլադով) էին հյուրասիրում, նա անընդհատ վերցնում էր այն, այնուհետև հուզիչ ու աղաչող դեմք էր ընդունում (Շրեկի կատվի սիրտը փշրող հայացքը միշտ հիշեցնում է ինձ ինչ-որ բան) և հաստատակամ ձայնով ասում․
«Իսկ իմ եղբո՞րը։ Այսպիսով, ինձ էլ էին միշտ քաղցրավենիք հյուրասիրում) Ծնունդդ շնորհավոր սիրելի ու տաղանդավոր (դուք դեռ չեք կարդացե՞լ «Ընտանիքի 17 ակնթարթ»-ը) քույրիկ։
P. S. Այս լուսանկարում մեր սիրելի հայրիկն ու մայրիկն ընդամենը մեկ տարով են մեծ իմ Անուշ Գրիգորյանից։
P. P. S. Ի դեպ, Արեգը նայեց լուսանկարին և հարցրեց.
— Ով է սա՞, Մեսրոպ Մաշտո՞ցը։
-Ոչ։
-Հովհաննես Թումանյանը։
-Չէ՜։
-Ա՜, Պապիկը։
Վարագույր»։