Թաթուլ Հակոբյանը գրել է․ «Ովքեր դիտել են երեկ գիշերը կայացած ԻՆՏԵՐ-ՈՒԴԻՆԵԶԵ խաղը և ովքեր հետևում են Իտալիայի Ա սերիային, տեսնում են, թե ինչ լավ մարզավիճակում է Հենրիխ Մխիթարյանը:
Քիչ է գոլ խփում, բայց երեկ խփեց գեղեցիկ գոլ, բայց կատարում է շատ մեծ աշխատանք, և դա գնահատվում է: ԻՆՏԵՐը 2-րդ տեղում է, Հենոն թիմի առանցքային խաղացողներից:
Ցավալի է, որ իսպանացի Կապառոսը և՛ նրան, և՛ Սարգիս Ադամյանին դուրս թողեց Ազգային հավաքականից կամ այնպես արեց, որ նրանք չուզենան խաղալ Եռագույնի ներքո:
Պատկերցնում ե՞ք՝ Հայաստանն ունի աշխարհի ուժեղագույն 5 առաջնություններում խաղացող միայն երկու ֆուտբոլիստ՝ Հենոն ԻՆՏԵՐ-ում և Ադամյանը՝ ՔՅՈԼՆ-ում և երկուսն էլ չկան ազգային հավաքականում:
Հուսանք Պետրակովը կկարողանա ազգային հավաքական բերել Հենոյին, որ աշխատասեր է, կարգապահ, տաղանդավոր և լավագույն հայ ֆուտբոլիստը, ինչպես նաև Ադամյանին:
Մեկ ամիս մնաց Հայաստան-Թուրքիա երևանյան խաղից: Թուրքիայի հավաքականի առաջատար և ավագ Հական Չահլանօղլու խաղում է ԻՆՏԵՐ-ում՝ Հենոյի հետ: Շատ-շատ ցավալի կլինի, եթե Հենոն չլինի»։