Հանրահայտ լրագրող, խմբագիր ու հաղորդավար Արամ Աբրահամյանը բոլորում է ծննդյան վաթսուներեք տարին։ Քչերը գիտեմ, որ նրա հայրը Փիլիսոփայոթյան դոկտոր, պրոֆեսոր Լևոն Աբրահամյանն է։
Քչերին է հայտնի նաև, որ Արամը լրագրությունից բավականին հեռու և շեշտակի տարբեր մասնագիտություն ունի, որով ևս երբեմն զբաղվում է։ Նա դպրոցն ավարտելուց հետո Կոնսերվատորիայում է բարձրագույն կրթություն ստացել։
Մի որոշ ժամանակահատված Դդմաշեն գյուղի դպրոցի երգեցողության ուսուցիչն է եղել։ 1986-ից Գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատող է եղել, իսկ իսկ մի քանի տարի անց՝ «Ա1+» ստուդիայի գլխավոր խմբագիրը։
Արամը եղել է նաև նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղարը։ Նա 1994-ից «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիրն է։ Տարիների ընթացքում աշխատելով տարբեր լրագրողների հետ՝ Արամը կարողացել է «Առավոտում» ստեղծել ջերմ ընտանեկան միջավայր։
Լինելով գործուն լրագրող ու խմբագիր՝ Արամը հեղինակել է երաժշտական «Գերմանական կվինտետ» գիրքը, որը գերմանացի հինգ կոմպոզիտորների կյանքի ու ստեղծագործության ներկայացումն է։