Հայտնի տիեզերագնացը չի մասնակցի Բաքվում Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին, կոչ է արել մյուսներին ևս չմասնացկել

Առաջիկայում Բաքվում նախատեսվում է անցկացնել Տիեզերագնացնության միջազգային կոնգրես, որին մասնակցելու համար Բաքու են ժամանելու տիեզերագնացներ աշխարհի տարբեր կետերից։

Հանրահայտ տիեզերագնացներից մեկը՝ Գարեթ Ռեյզմանը, իր սոցհարթակում հայտարարել է, որ ինքը հրաժարվում է Բաքու մեկնելուց, քանի որ Ադրբեջանը ագրեuիա է ձեռնարկել հայերի նկատմամբ, ինչն անընդունելի է։

Գարեթ Ռեյզմանը հորդորել է, որ իր պես վարվեն նաև այլ տիեզերագնացներ ևս։ Նա առհասարակ դեմ է արտահայտվել, որ Տիեզերագնացության այդ կարևոր կոնգրեսը պետք է Բաքվում անցկացվի։

Գարեթն իր խոսքը հիմնավորել է այն փաստով, որ Ադրբեջանը հանդիսանում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը, որն ունի նաև Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանվածության ամենավատ ցուցանիշներից մեկը։

Բացի այդ, իր միկրոբլոգում տիեզերագնացը կիսվել է նաեւ մի շարք միջազգային կազմակերպությունների զեկույցներով ու գնահատականներով՝ այդպիսով լրացուցիչ հիմնավորում բերելով իր որոշման համար։ Նրա հայտարարությանը դեռ չեն արձագանքել։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: