Արա Դեղտրիկյանը նշում է ծննդյան հերթական տարեդարձը։ Արտիստը թատերական ինստիտուտում է սովորել, որտեղ էլ հանդիպել է իր ապագա կնոջը։ Նա ընտանիք է կազմել Աճեմյան Կարինեի հետ, որը նույնպես ժամանակին թատերական կրթություն է ստացել։
Կարինեն ու Արան սովորել են զուգահեռ կուրսերում։ Նրանց ջերմ շփումները վեր են ածվել սիրո, որն էլ պատճառ է դարձել, որ ստեղծվի ու կայանա մի գեղեցիկ ընտանիք։
Հետո Կարինե Աճեմյանը Վիեննայում վերաորակավորվել է ու աշխատել բանկում, ապա դարձել է ԱԺ պատգամավոր։ Կարինեն ու Արան Մեկ դուստր ունեն՝ Մանանը, որը Եվրոպական համալսարանում է կրթություն ստացել։
Մանանը միառժամանակ դեսպանատանն է աշխատել, իսկ հետո ամուսնու հետ հաստատվել է Կիևում։ Մանանն էլ երկու զավակների մայր է։ Նա ծնողների մեծ սերն ու հպարտությունն է։
Արա Դեղտրիկյանը տարիներ շարունակ անխոնջ աշխատանքով նվիրվել է ու շարունակում է նվիրված մնալ թատրոնին ու բեմին։