«Հաճախ եմ մտածում զուգադիպությո՞ւն էր, թե Աստծո նախախնամություն, որ Հայաստանում հեռուստատեսությունը հենց նրա անկրկնելի ժպիտով պետք է բացվեր․․․» հեռուստատեսային լեգենդար դեմք Նարա Շլեպչյանի տարեդարձն է

Հեռուստատեսային լեգենդար դեմքերից մեկի՝ Նարա Շլեպչյանի տարեդարձն է։ Օրվա առիթով Արմեն Ամիրյանը գրել է․ «Եթե հեռուստատեսության գյուտն անգամ չլիներ, միևնույն է Նարա Շլեպչյանը կլիներ հայտնի և սիրված մարդ։

Հաճախ եմ մտածում զուգադիպությո՞ւն էր, թե Աստծո նախախնամություն, որ Հայաստանում հեռուստատեսությունը հենց նրա անկրկնելի ժպիտով պետք է բացվեր։

Առաջին հաղորդավարը հեռուստատեսությունում կարող էր լինել ցանկացած մեկը, բայց առաջինն ու անկրկնելին միյայն Նարա Շլեպչյանն է։

Հեռուստատեսության կախարդական արկղը նա դարձրեց էլ՛ ավելի կախարդական ու մոգական։ Նա կարողացավ սիրով ու ջերմությամբ ձևավորել մի քանի սերունդների երևակայական աշխարհը ու առաջնորդեց դեպի բարին, ազնիվը, գեղեցիկը , դեպի հայրենասիրություն ու ազգասիրություն։

Նման անհատականությունները ծնվում են հատուկ առաքելությամբ՝ հայրենիքին ու իր ժողովրդին անմնացորդ ծառայելու համար։

Հենց դրա համար է, որ Հայ ժողովուրդը նրա եթերային կերպարը փայփայում է սրտում ու մտքում, Նարա Շլեպչյանին համարելով ազգային արժեք։ Շնորհավորում ենք ձեր տարեդարձը սիրելի Նարա Սուրենովնա»։

Рейтинг
( 3 оценки, среднее 3.33 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: