Արթուր ու Սաթենիկ ամուսինները հյուրընկալվել են Հանրայինի տաղավարում, որպեսզի խոսեն իրենց կյանքի վերջին շրջանի իրադարձությունների ու խոհերի մասին։ Նրանք նախ խեսել են թումանյանական խորհուրդների, ինչպես նաև գրքի կարևորության մասին։
Ապա արտիստները խոսել են իրենց միակ դստեր մասին։ Արտսիտների դուստրը մասնագիտությամբ դիվանագետ է, իսկ ներկայումս զբաղվում է միջազգային իրավունքով։ Նրանց աղջիկը ևս հեռու չէ արվեստից։ Նա շատ լավ նկարում է ու գրում։
Դերասան ամուսինները չեն ցանկացել, որ իրենց աղջիկը ևս ընտրի իրենց դժվարին ու բարդ արտիստական ուղին։ Նրանք ուրախ են, որ իրենց աղջիկը կարողացավ գտնել իր ուրույն ուղին։
Դերասանները վերջերս են վերադարձել Գորիսից ու Կապանից։ Նրանք ներկայացրել են հետաքրքիր բեմադրություններ, որոնք մեծ սիրով են ընդունվել սահմանային քաղաքներում։ Հանդիսատեսի ընդունելությունը երջանկացրել է արտիստներին։
Արթուրի ու Սաթնիկի գեղեցիկ զրույցի ամբողջական հատվածը կարող եք դիտել կցված նյութի մեջ։