Արարատ Միրզոյանն իր գործընկերների հետ մեկնել է Թուրքիա՝ թուրք գործընկերոջ հետ հանդիպելու։ Նրանց հանդիպումը տեղի է ունեցել Անկարայում։ Միրզոյանն իր թուրք գործընկերոջ հետ առանձնազրույց է ունեցել, որից հետո նախարարները հանդես են եկել ամփոփիչ ելույթներով։
Հանդիպմանն ընդառաջ Անկարայում՝ հանդիպման վայրին կից, թուրքական դրոշի կողքին բարձրացվել է նաև հայկական դրոշը։ Սա աննախադեպ իրողություն է մեր երկրի դիվանագիտական պատմության մեջ։ Հանդիպումից հետո Չավուշօղլին հայկական կողմի օգնությունը անվանել եղբայրական վերաբերմունք:
Նա գնահատել է այն փաստը, որ հայկական կողմն արդեն երկրորդ անգամ է օգնություն տրամադրել թուրքական կողմին, իսկ հանդիպման ժամանակ Արարատ Միրզոյանը հետաքրքվել է, թե արդյոք էլ ինչ կարիք ունի երկրաշարժից տուժած բնակչությունը։
Նշենք, որ հայկական հոմանիտար աջակցությանն արձագանքել են նաև արտասահմանից․ եվրոպական ու ամերիկյան մի շարք դիվանագետներ բարձր մակարդակով գնահատել են հայ ժողովրդի ցուցաբերած օժանդակությունն ու տրամադրվածությունը։