Թող կատարվեն բոլոր երազանքներդ․ ահա թե ինչ հուզիչ կերպով է Ծովինար Մարտիրոսյանը շնորհավորել տղայի տարեդարձը

Ծովինարն ու Նարեկը, ինչպես հայտնի է, բավականին վաղ են ընտանիք կազմել։ Նրանք երիտասարդ տարիքում են ծնողներ դարձել։ Դերասան ամուսինների ավագ զավակն Անրին է, իսկ կրտսերը՝ Արշակը։

Անրին բավականին հասուն մտածողություն ունեցող տղա է, ինչպես երևում է ընտանիքի մասնակցությամբ պատրաստված հաղորդումներից, իսկ Արշակը, լինելով տան փոքրը, ավելի զվարճասեր ու չարաճճի է։

Նախօրեին Ծովինարը շնորհավորել է ավագ որդու՝ Անրիի տարեդարձը՝ մաղթելով, որ կատարվեն որդու բոլոր երազանքները։ Նա նաև գրել է, որ իրենք իրար հետ են մեծացել։

Անրին, մեծանալով դերասանական միջավայրում, հասցրել է հանդես գալ նաև դերասանական խաղով, սակայն երբ մեծացել է, նախընտրել է այլ մասնագիտական գծով ընթանալ՝ թողնելով դերասանական ոլորտը։

Անրին ժամանակին նաև սիրել է ֆուտբոլը, հետաքրքրվել է դրանով։ Անրին ինը տարի զբաղվել է ֆուտբոլով, իսկ հետո հիասթափվել ու հեռացել է նաև այդ ոլորտից։ Այս պահին նրան հետաքրքրում է մարքեթինգը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: