Ընկերս, որ ծնունդով Հորդանանից է և կյանքի վերջին 35 տարին ապրել է ԱՄՆ-ում, ի սրտե սիրում և վայելում է Հայաստանում անցկացրած իր յուրաքանչյուր օրը․․․

Անահիտ Արամունին գրել է․ «Հայաստան տեղափոխված ընկերներիցս մեկը վերջերս ՖԲ-ում մի գրառում էր արել՝ հորդորելով ԱՄՆ-ի իր այն ընկերներին, որոնք ձանձրանում են ԱՄՆ-ում և մտմտում են Հայաստան տեղափոխվելու մասին, հավաքեն իրենց ճամպրուկներն ու գան Հայաստան։ Ընկերս, որ ծնունդով Հորդանանից է և կյանքի վերջին 35 տարին ապրել է ԱՄՆ-ում, ի սրտե սիրում և վայելում է Հայաստանում անցկացրած իր յուրաքանչյուր օրը։

Ես տվյալ ընկերոջս պես համարձակորեն կամ վստահաբար չեմ կարող հորդորել որևէ մեկին հավաքել ճապրուկներն ու գալ Հայաստան, բայց մի շատ իրական կամ իրապաշտական (realistic) բան պիտի ասեմ։

Մերօրյա հայաստանյան անցուդարձը վկայում է, որ եթե Հայաստանում տևական խաղաղություն հաստատվի, եթե չլինեն բնական աղետներ (որոնցից ոչ մի երկիր 100%-ով ապահովագրված չէ), շատ արագ և բազմակի չափերով (exponential) կաճի Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը, (ոչ միայն հայերի մեջ), որը կհանգի Հայաստանում անշարժ գույքի (real estate) և վարձակալության խիստ թանկացմանը։ (Արդեն իսկ հստակ երևում են այդպիսի միտումներ)։

Ուրեմն՝ Հայաստան տեղափոխվելու կամ երկարաժամակետ գալու մասին մտմտացողներ, ցանկացողներ, երազողներ, եթե ունեք ֆինանսական հնարավարություն, ի կատար ածեք ձեր ցանկությունն ԱՅՍՕՐ և ոչ վաղը։

Վերաբերվեք ձեր կատարելիք ֆինանսական ներդրմանը որպես բիզնես գործարք, որի՝ ձեր ոչ այնքան հավանական կորստի դեպքում, շահող կողմը կլինի մեր հայրենիքը։ Մի ուշացեք գնացքից»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: