«Դեպքից անմիջապես հետո տատիկը վերցրել է թոռներին և փախուստի դիմել։ Այդ տարիքի կինը տեսնելով այդ ահաuարսուռ տեսարանը պետք է, որ գիտակցությունը կորցրած լիներ և շտապ օգնության կարիք ունենար, այլ ոչ թե․․․»

Ռեգինա Պրազյանը գրում է․ «Վանաձորում դաժան դեպք էր տեղի ունեցել, երբ արական սեռի չորքոտանին դանшկով կտրել էր իր իսկ կնnջ պարանnցը։ Դեպքը տեղի էր ունեցել առավոտյան, երբ բոլորի կողմից հարգանք վայելող ուսուցչուհին՝ ով հարգանք վայելող կիրթ, գրագետ և բարձր մարդկային արժեքներ ունեցող ընտանիքի դուստր էր պետք է, որ գնար աշխատանքի։

Դեպքի ժամանակ տանն են եղել նրանց անչափահաս երեխաները և մարդաuպանի ծնողները։ Ես ավելորդ ոչինչ ցանկություն չունեմ գրելու քանի դեռ իրավապահ մարմինները զբաղվում են այս գործի քննությամբ։ Սակայն ինձ անչափ մտահոգում է, թե ինչու՞ են երեխաները գտնվում մարդաuպանի ծնողների մոտ։ Արդյո՞ք ծնողները, կամ նրանցից մեկը չի եղել Օնիկ Միրաքյանին դրդողը Ցոլինե Մազմանյանին uպանել։ Դեպքից անմիջապես հետո տատիկը վերցրել է թոռներին և փախուստի դիմել։

Այդ տարիքի կինը տեսնելով այդ ահաuարսուռ տեսարանը պետք է, որ գիտակցությունը կորցրած լիներ և շտապ օգնության կարիք ունենար, այլ ոչ թե շտապ օգնությունից արագ կողմնորոշվեր ու տանից փախուստի դիմեր և չհամոզեք ինձ, թե դա արվել է հանուն թոռների։ Ամենաստորագույն արարքը այն էր, երբ uպանելուց հետո էլ լուրեր էր տարածվում, որ եթե սպանել է խանդի հողի վրա, ապա առիթ է եղել ուրեմն։ Մարդուն կյանքից զրկելու իրավունք ոչ մի լրբի տղա չունի ու անընդունելի և խիստ դատապարտելի արարքը այդ չմտածված ու տգետ մեկնաբանություններով մի դարձրեք սովորակ երևույթ։

Վիժվածք մարդաuպանի համար արդարացում փնտրող հատկապես կանայք սովոր են առաքինի կանանց սևացնելու հաշվին ինքնահաստատվելուն։ Բնավ չեմ խնդրում։ Պահանջում եմ, որ երեխաները գտնվեն պետության հոգածության ներքո մինչև դատարանը վճիռ կկայացնի և հուսով եմ ի օգուտ երեխաների և ի օգուտ uպանվածի հարազատների։ Այս ողջ ընթացքում նրանք զրկված են երեխաների հետ շփվելու հնարավորությունից և երեխաներն էլ զրկված են իրենց մոր կարոտը գոնե մայրական կողմի տատիկից, կամ մորաքույրներից ստանալուց։ Չեմ բացառում, որ այս ընթացքում իրենց մոր մասին հորինվածքներ են մատուցվում և գործադրվում հnգեբանական ճնշnւմներ։

Մարդասպանին էլ ասեք «գիժ-գիժ» խաղալուն թող վերջ տա և խելոք տեղափոխվի բանտախուց։ Մանրակրկտորեն կահքույքագործությամբ ու բիզնեսով զբաղվելուց մի օր նյարդերը չեն հանձնվել, որ օրինակ հաճախորդի պատվիրած կահույքը կոտրի, իսկ սեփական երեխաների մորը uպանելուց իբրև հոգեկան շեղումներ ունի՞։ Ի դեպ ծնողներին ևս զննության ենթարկել է հարկավոր, իրենք կարող են շեղումներ ունենալ, այլապես հարսին ծնողների տուն, կամ հարազատի թաղման արարողությանը գնալիս ժամ, կամ րոպե չէին դնի վրան։

Դա այն դեպքում, երբ թույլ էին տալիս իհարկե։ Իսկ եղբայրների հետ գրկախառնվելով բարևելը կարող էր առավել դաժան դեպքի պատճառ դառնալ։ Ու այս անառողջ հոգեբանության տեր մարդկանց հետ բնակվում են uպանվածի երեխաները, հարգելի Լոռու մարզպետարան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Հուսով եմ քայլեր եք ձեռնարկում

Рейтинг
( 12 оценок, среднее 4.17 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: