Գևորգի ու Քրիստինայի միջև եղած ջերմ հարաբերությունները երկրպագուները շատ արագ նկատեցին։ Նրանց միջև կապը ձևավորվել է Գևորգի շնորհիվ։ Նա, տեսնելով Քրիստինայի սոցհարթակը, հետաքրքրվել է աղջկանով և ցանկացել է ծանոթանալ նրա հետ։
Կապ հաստատելով Քրիստինայի հետ՝ Գևորգը նրան առաջարկել է հանդիպել իր տեսահոլովակում նկարահանվելու պատրվակով։ Երբ համդիպել են, երկուսն էլ հավանել են իրար ու շատ նմանություններ են տեսել միմյանց մեջ։
Գևորգը շուտով սեր է խոստովանել Քրիստինային, որն էլ չի մերժել Գևորգին, քանի որ առաջին իսկ հանդիպման պահից զգացել է անսովոր մտերմություն նրա հետ։ Նախօրեին Գևորգը ռոմանտիկ ու շքեղ առաջարկություն է արել Քրիստինային։
Նշանադրության կադրերից նկատելի է, որ այդ ամենը Քրիստինայի համար շատ անսպասելի էր։ Քրիստինան դրական է արձագանքել Գևորգի առաջարկությանը։ Նրանց դեռ չհանրայնացված նշանադրության բացառիկ կադրերից կարող եք դիտել կցված նյութի մեջ։