Բացառիկ լուրը սա է։ Բացառիկ և օրինակելի․․․ լույս աշխարհ է եկել Աղավնոյի նախկին գյուղապետ Անդրանիկ Չավուշյանի 6-րդ զավակը

Երեկվանից համացանցը և հատկապես Անդրանիկին ճանաչող մարդիկ, նրա ընկերները ցնծության մեջ են։ Լույս աշխարհ է եկել Արցախում ապրող ամենահայրենասեր ընտանիքներից մեկի՝ Անդրանիկ Չավուշյանի վեցերորդ բալիկը։

Բալիկն աղջնակ է։ Հայտնի է, որ ծնողները բալիկին Նարե հայկական անունն են տվել։ Փոքրիկ Նարեին մեծ շուքով ու ծաղիկներով են դիմավորել ծննդատան մուտքի մոտ։ Նարեին դիմավորելու են եկել ոչ միայն Անդրանիկը, նրա երեխաները, ընտանիքի անդամները, այլ նաև նրան հարգող այլ արցախցիներ։

Սոսե Բալասանյանը, որ գաղափարապես և ֆիզիկապես միշտ կանգնած է հայրենիքի պաշտպանություն գերադասող ցանկացած հայի կողքին, տեղադրելով փոքրիկ Նարեին դիմավորելու կադրերը, գրել է․

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ 6-րդ բալիկի ծննդով, թող հայ ազգում շատ ծնունդներ լինեն արժանի հայորդիներից։ Աստված օրհնե, առողջություն, սեր և հաղթական խաղաղություն»։

Անդրանիկի ընկերներից մեկը՝ Արմեն Գրիգորյանը, գրել է․ «Անասելի ուրախ եմ։ Ծնվել է ընկերոջս 6-րդ երեխան։ Աչքներս լույսԱնդրանիկ Չավուշյան ջան։

Զանգեցի ընկերոջս, շնորհավորեցի, խոստացա, որ առաջին հնարավորության դեպքում գնում եմ մեր Մշո դաշտի համ ու հոտ ունեցող անվանատիրոջը` փոքրիկ Նարեին տեսնելու։ Գնալու եմ։ Ցավդ տանեմ Անդրանիկ ջան»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: