Ռուսական քաղաքներից մեկում՝ Սանկտ Պետերբուրգում, շենքերից մեկի մոտ գտնվել է բարձաստիճան պաշտոնյաներից մեկի մարմինը։ Խոսքը Մարինա Յանկինայի մասին է, որը ղեկավարել է Պաշտպանության նախարարության Արևմտյան շրջանի ֆինանսական աջակցության բաժինը։
Ինչպես հինգշաբթի՝ փետրվարի 16-ին, հայտնել են քաղաքային մի քանի լրատվամիջոցներ, նախօրեին Զամշինա փողոցի թիվ 31 տան մոտ կնոջ դի է հայտնաբերվել։ 16-րդ հարկի մուտքի ընդհանուր պատշգամբում ոստիկանները հետագայում հայտնաբերել են փաստաթղթեր և անձնական իրեր։
Դրանք ենթադրաբար պատկանում են տիկին Յանկինային։ Ինքնաuպանությունն այս պահին դիտարկվում է որպես հիմնական վարկած։ Հետաքննությունը պարզում է ողբերգության մանրամասները։
Հայտնի է նաև, որ Մարնա Յանկինան հիսունութ տարեկան է եղել։ Զինվորական գլխավոր հաշվետարը բնակվելիս է եղել այդ նույն շենքում, որտեղ գտել են նրա մարմինը։ Ըստ նախնական վարկածի՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի տանսհինգին՝ ժամը ութի մոտակայքում։