«Բանկերը շրջանցելով ո՞նց եք աջակցելու գյուղացիներին։ Էդքան դուխ ունե՞ք, որ փողը ուղիղ գյուղացուն տաք․․․»

Համբարձում Համբարձումյանը գրել է․ «Լուրերով լսեցի, որ գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորում դադարեցվում է։ Օքեյ, ես էլ առանձնապես կողմ չեմ բանկերին հարստացնելուն, բայց ի՞նչ այլընտրանք ա առաջարկում կառավարությունը։ Բանկերը շրջանցելով ո՞նց եք աջակցելու գյուղացիներին։

Էդքան դուխ ունե՞ք, որ փողը ուղիղ գյուղացուն տաք։ Դիզվառելիքի սուբսիդավորումը կտրեցիք, ասացիք, որ վարկերն եք սուբսիդավորելու։ Հիմա էլ վարկերի սուբսիդավորումն եք կտրում։ Իշխանությունը այդպես էլ գյուղի զարգացման համար ոչ մի ծրագիր չմշակեց։

Խոսքս էն տեսակ ծրագրի մասին ա, որ հասանելի կլինի հասարակ գյուղացուն։ Էկոնոմիկայի նախարարը ասում է, որ գյուղացին պետք է որպես բիզնես վերաբերվի գուղատնտեսությանը, այլ ոչ որպես սոցիալական ծրագրի։

Իրականությունից կտրված, անտեղի խոսքեր են, որովհետև փոքր հողակտորների վրա անհնար ա մեծ բիզնես անել, հազիվ գոյությունդ պաշտպանես, բայց եթե նույնիսկ ճիշտ է ասում, ի՞նչ ա արել պետությունը էդ բիզնես հմտությունները զարգացնելու, հասանելի դարձնելու համար։ Մինչև ինչ-որ ծրագիր կրճատելը այլընտրանքը հասնաելի դարձրեք նոր մեծ-մեծ խոսեք»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: