Հայտնի է դարձել, որ արգենտինական ֆուտբոլային ակումբը իր խաղերը սկսել է անցկացնել նոր մարզաշապիկով, որի վրա պատկերված է հայոց այբուբենը։ Մարզաշապիկը բավականին գեղեցիկ ձևավորում և տեսք ունի։
Խոսքը «Դեպորտիվո Արմենիո» ակումբի մասին է, որը հինադրվել է 1962 թվականին։ Ստեղծումից չորս տարի անց միացվել է Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիային։
Ակումբը Բուենոս Այրեսի հայկական սփյուռքի կողմից է հիմնադրվել։ Այն հանդես է գալիս Արգենտինայի Պրեմիեր Բ Մետրոպոլիտանայում։
Ստեղծման օրվանից մինչ օրս «Դեպորտիվո Արմենիոն» հրաշալի է հանդես եկել տարբեր մրցաշարերում, նույնիսկ եղել են դեպքեր, որ շարունակ առանց պարտության է վարել մրցաշարերը։
Ակումբի պատմության մեջ ուշագրավ խաղ է եղել 3–2 հաշվով արտագնա հաղթանակը Ռիվեր Փլեյթի դեմ 1987–88 մրցաշրջանում՝ 0–2 հաշվով պարտությունից հետո։ Այդ օրը 3 գոլերը խփել է Ռաուլ Վենսելը։ Թիմում ընդգրկված են հիմնականում հայ ֆուտբոլիստներ, մարզիչները ևս հաճախ հենց հայեր են լինում։