«Ասում ա՝ հունց օզում ես ճարի էդ փողը». տղամարդը փախստական կնոջը uտիպել է մուրացկանություն անել

Տիկին Սվետլանան Բաքվից է եկել։ Նա ապրել է մայրիկի հետ։ Մոր մահանալուց հետո մի տղամարդ նրա մայրիկի գերեզմանի վրա գործ է արել՝ կնոջից երեք հազար դոլլար ուզելով։ Տիկին Սվետլանան ի վիճակի չի եղել այդ գումարը վճարելու։

Կնոջը տղամարդը uտիպել է մուրացկանությամբ զբաղվել, որ վճարի այդ գումարը։ Այդպես սկսվել է տիկին Սվետլանայի կյանքի դժվար ու տխուր պատմությունը։ Նա տարիներ շարունակ օրական մեծ գումարներ է մուրացել, որ տա տղամարդուն։

Տղամարդը, որ Բյուրեղավանից է, տիկին Սվետլանային իր տանն է պահել, սակայն հարևաններից ոչ մեկը կնոջն այդտեղ չի տեսել, քանի որ տղամարդը ամեն օր դեռ լույսը չբացված կնոջը մեքենայով տարել է Երևան, հետո ուշ գիշերին գնացել ու հետ է բերել։

Տիկին Սվետլանան վախեցել է բարձրաձայնել իր վիճակի մասին։ Հիմա, երբ այդ մարդը ձերբակալված է, կինը նորից վախենում է։ Այս պատմության մանրամասները՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: