Տաղանդավոր դերասանուհի Ջուլիետա Բաբայանը նշում է յոթանասունութ տարին։ Իր կանացի հմայքն ու գրավչությունը, երիտասարդական ավյունը վառ պահած արտիստուհին շարունակում է իր ներկայությամբ ջերմացնել ու գունագեղ դարձնել հարազատների և երկրպագուների կյանքը։
Արտիստուհին երիտասարդ տարիներից մասնագիտացել ու մտել է թատրոն՝ միաժամանակ հոգալով ընտանեկան հոգսերը։
Նա դպրոցական տարիներից աչքի է ընկել ասմունքելու տաղանդով, իսկ կրթությունը ստացել է Մանկավարժական համալսարանում։
Ջուլիետա Բաբայանը երկու դուստր ունի, որոնք նրան չորս թոռնիկ են պարգևել։ Տատիկը թոռնիկների հպարտությունն է։ Հովհաննես Պապիկյանը Ջուլիետա Բաբայանի տարեդարձի առիթով տեղադրել է իրենց համատեղ ընկերական հանդիպումներից մեկի լուսանկարը։
Նա լուսանկարին կից գրել է հետևյալ բարեմաղթանքային հուշ-մեկնաբանությունը․ «Ջուլյա ջան, սիրելի ընկերս, այս ֆոտոն Էդիկն ուղարկեց Ավստրալիայից։ Ասաց.
-Ջուլիկի օրհնյալ ծնունդը շնորհավորելիս այս լուսանկարը դիր, որ հիշենք, թե ինչ գեղեցիկ օր ունեցանք, երբ բարի ճանապարհ մաղթելու էինք հավաքվել: Բարի տարեդարձ, Ջուլյա ջան»։