«Առաջին անգամ մայրանալուց հետո, Անին չէր էլ պատկերացնում, որ կարող է դժվարություններ ունենալ կրկին մայրանալու ճանապարհին․․․» ուշագրավ և հուզիչ պատմություն

Մանկաբարձ Արմինե Սայադյանը գրել է․ «Նորածնին գրկած բոլոր մայրերը միանման են ժպում։ Բայց այս երջանիկ պահի համար յուրաքանչյուրը տարբեր դժվարություններ հաղթահարում է յուրովի:
Առաջին անգամ մայրանալուց հետո, Անին չէր էլ պատկերացնում, որ կարող է դժվարություններ ունենալ կրկին մայրանալու ճանապարհին: Եվ ահա մի քանի անհաջող փորձերից հետո, մենք ծանոթացանք չափազանց պոզիտիվ ու համբերատար Անիի և նրա 5 տարիների բարդացած «մանկաբարձական պատմության» հետ:

Բժիշկ Գասպարյանի հետ փորձեցինք գտնել անհաջողությունների պատճառների հայտնաբերման և հղիության հասնլու ամենահավանական ճանապարհը: Թեկուզ և 5 տարի ուշացումով, բայց արդյունավետ կատարված հիստերոսկոպիկ միջամտությունից, ճիշտ ախտորոշումից և հետվիրահատական շրջանում համապատասխան բուժումից 7 ամիս անց ստացա երկար սպասված զանգը, — բժշկուհի ջան, թեստը դրական է:

Թվում էր թե դժվարությունները անցյալում են և մնում է վայելել այդքան սպասված հղիությունը: Բայց… հղիության հենց սկզբում պրոֆեսոր Գ. Գ. Օկոևի գլխավորությամբ, Ա. Ա. Գասպարյանի հետ համատեղ ախտորոշվեց շտապ վիրահատական միջամտություն պահանջող իրավիճակ:

Վիրաբույժի բարեխիղճ և պրոֆեսիոնալ մոտեցման, հղիության հետագա ճիշտ և հետևողական վարման, ողջ անձնակազմի հոգատար վերաբերմունքի և իհարկե ապագա մայրիկի լավատեսության ու բժիշկների հանդեպ անվերապահ վստահության արդյունքում հաջողվեց պահպանել հղիությունը: Այսօր ահա փոքրիկ Հովհաննեսը խաղաղ քնած է, իսկ Անին վայելում է մայրությունը»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: