Տարիներ առաջ, երբ Լոռու մարզում բացվեց Քոաֆ սմարթ կենտրոնը, քչերն էին պատկերացնում, թե տարիների ընթացքում ինչ կրթական կենտրոն է դառնալու կենտրոնը և ինչ դեր է ունենալու մարզի տարբեր համայքնների երեխաների ուսումնական գործընթացի վրա։
Դպրոց են հաճախում Լոռու մարզի տարբեր վայրերի դպրոցականները՝ ստանալով ժամանակաից պրակտիկ կրթություն՝ միաժամանակ իրենց գիտելիքները ծառայեցնելով իրենց իսկ շահերի համար։
Դպրոցը հիմնադրվել է ՔՈԱՖ-ի միջոցներով և կոչվում է ՔՈԱՖ Սմարթ կենտրոն։ ՔՈԱՖ-ի հիմնադիրը ամերիկահայ բարերար Գարո Արմենն է։ Հիմնադրամ ստեղծելու միտքը Գարո Արմենի մոտ առաջացել է տարիներ առաջ։
Նա այցելել է Արմավիրի մարզի Քարակերտ գյուղ, տեսել է տեղի բնակչության դժվարին կենսապայմանները, իսկ երբ մի երեխայից ջուր է խնդրել խմելու համար, նրան ասել են, որ խմելու ջուրը լուրջ խնդիր է, գնում են այն։
Գարո Արմենը, վերադառնալով Նահանգներ, որոշում է ստեղծել հիմնադրամ, որը պետք է զբաղվի Հայաստանի մարզերի երեխաների կրթական պայմանները բարելավելու գործով։ Հիմնադրամը փոխել է շատ երեխաների ապագան ու կյանքը։ Մանրամասները՝ կից։