Ցավալի․ կյանքից հեռացել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի արտիստ Ռոբերտ Սարգսյանը

Հայտնի է դարձել, որ կյանքից հեռացել է տաղանդաշատ դերասան Ռոբերտ Սարգսյանը։ Նա ծնվել է Թումանյանի ծննդավայրում։ Ռոբերտն իր կյանքի լավագույն տարիները հենց Դսեղում անցկացրած ժամանակահատվածն է համարել։

Նա հետագայում Տիկնիկային թատրոնում է աշխատել՝ տարիներ շարունակ ապրելով հեքիաթի մեջ ու ստեղծելով հեքիաթ։ Նա ավելի քան քսան տարի եղել է «Գրանդ քենդի» ընկերության փղիկը՝ ուրախություն պարգևելով երեխաներին։

Իր պրակտիկայի ու արտիստական գործունեության շրջանում Ռոբերտը մեծ դժվարություններ է հաղթահարել, սակայն սիրով է անցել այդ ճանապարհը։ Նրան մեծ ուրախություն են պատճառել հատկապես նրա ընկերները։

Հավելենք, որ արտիստն ընդամենը յոթ օր առաջ նշել էր իր ծննդյան տարեդարձը։ Արտիստի անժամանակ ու ցավալի մահվան լուրն իմանալով՝ նրա ընկերները մեծ ցավով արձագանքել են լուրին՝ գրելով․ «Ափսոս քեզ, սիրտ տղա։

Ինչքա՜ն չասված քաղցր խոսքեր, Ռոբ ջան, ափսոս։ Մի քանի օր առաջ ծնունդն էի շնորհավորում, իսկ հիմա շատ ափսոս»։

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: