Թուրքիայում ձերբակալել են երկրաշարժից ավերված բնակելի համալիրի ճարտարապետին․ ուշագրավ մանրամասներ

Հայտնի է դարձել, որ Թուրքիայում օրերս ձերբակալել են Անթաքիայում երկրաշարժից ավերված Վերածննդի դարաշրջանի 12-հարկանի բնակելի համալիրի շինարարության կապալառու, երկրաշարժի պատճառով հիմնովին ավերված համալիրի ճարտարապես Մեհմեդ Յաշար Քոսքունին։ Բնակավայրը գտնվում է Հաթայ նահանգում։

Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի կոչվող օդանավակայանում տղամարդուն կանգնեցրել են ու ձերբակալել։ Հատկանշական է, որ այդ պահին նրա մոտ բավականին խոշոր գումար է եղել, իսկ ձեռքին Չեռնոգորիա մեկնելու տոմս։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բնակելի համալիրն ամբողջությամբ ավերվել է։ Դատելով երկրաշարժից հետո հրապարակված կադրերից՝ շենքը մի կողմ է շրջվել՝ հարվածելով հարակից շենքերին։

7,8 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժեր են տեղի ունեցել փետրվարի 6-ին Թուրքիայի հարավում՝ Գազիանթեփ քաղաքի մոտ, որտեղ ապրում է ավելի քան մեկ միլիոն մարդ։ Սիրիայում, Վրաստանում և այլ երկրներում տասնյակ հետցնցումներ են գրանցվել և շարունակում են գրանցվել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: