128 ժամ մնացել է փլատակների տակ․ հուզիչ և ուշագրավ մանրամասներ

Թուրքական ու սիրիական մեծ երկրաշարժից անցել են օրեր, սակայն դեռ կա ողջ մարդիկ գտնելու հույս, ուստի որոնողական աշխատանքները չեն դադարեցվում։ Այս պահի դրությամբ զոհերի թիվը թուրքական տարածաշրջանում անցել է 25 հազարը։

Փետրվարի տասին Թուրքիայում որոնողական աշխատանքների արդյունքում գտնվել է մի փոքրիկ, որը տասը օրական է, ըստ տարածվող լուրերի։ Նրան գտել են իր մայրիկի հետ՝ փոխադրելով հիվանդանոց։

Իսկ նախօրեին սիրիական Համմա քաղաքում ևս մեկ փոքրիկ է գտնվել, որը 128 ժամ անցկացրել է փլատակների ներքո ու ողջ է մնացել։ Փոքրիկին ևս հիվանդանոց են փոխադրել։

Փոքրիկի լուսանկարը, որ անտարբեր չի թողնում ոչ մեկին, անմիջապես տարածվել է համաշխարհային սոցհարթակներում՝ որպես մարդկային տոկունության և ապրելու կամիք ապացույց։

«Այս անմեղ երեխան՝ իր գեղեցիկ հուսադրող աչքերով, տոկուն Սիրիայի խորհրդանիշն է»,- գրել են համացանցում երեխայի լուսանկարին և հրաշալի իրողությանն արձագանքող օգտատերերը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: