Ուղիղ մեկ տարի առաջ Տիգրան Քեոսայանի հետ ամուսնացանք․ Մարգարիտա Սիմոնյանն ընտանեկան զվարճալի տեսանյութ է հրապարակել

Մարգարիտա Սիմոնյանը արդեն մի քանի տարի է, ինչ ապրում է հանրահայտ ռեժիսոր Տիգրան Քյոսայանի հետ։ Նրանք ունեն բալիկներ, համատեղ տարիների կյանքի պատմություն, սակայն իրենց ամուսնությունը օրինականացրել են ընդամենը մեկ տարի առաջ։

Մարգարիտան Տիգրանի երկրորդ կինն է։ Մարգարիտան ու Տիգրանը շատ լավ հարաբերություններ են կարողացել պահպանել Ալյոնա Խմելնիցկայայի՝ Տիգրանի առաջին կնոջ և դստեր հետ։ Ալյոնան նույնիսկ երբեմն ներկա է լինում Մարգարիտայի ու Տիգրանի ընտանեկան առիթներին։

Մարգարիտան մինչ ամուսնության օրինականացնելը խոսում էր այն մասին, թե որքան հարմարավետ է ապրել Տիգրանի հետ առանց զագսավորման, քանի որ դա լրացուցիչ թղթավարություն ու պարտականություններ չի ենթադրում։

Բայց արի ու տես, որ զույգն ի վերջո օրինականացրել է հարաբերությունները։ Օրվա առիթով Մարգարիտան մի զվարճալի տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է կատակում Տիգրանի հետ։ Տեսանյութի մեջ երևում է նաև, թե Տիգրանն ինչպես է երգում կնոջ համար։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: