Հայ փրկարարները Թուրքիայում․ բացառիկ կադրեր Թուրքիայից

Երբ հասկանալի դարձավ, թե որքան լայնամասշտաբ է թուրքականա ու սիրական տարածաշրջանների աղետը, որ առաջ էր եկել երկրաշարժյան ցնցումների պատճառով, շատ երկրներ իրենց զորակցությունն ու աջակցությունը հայտնեցին այդ երկրներին։

Շատերի թվում էր նաև մեր երկրի ղեկավարը՝ վարչապետը, որը հեռախոսակապով ցավակցել է Էրդողանին՝ հայտնելով պատրաստակամություն օգնելու և օժանդակ փրկարարարակն ուժեր ուղարկելու։

Էրդողանը, ըստ վարչապետի մամլո հարթակի տրամադրած տեղեկության, շնորհակալություն է հայտնել՝ նշելով, որ այդ քայլը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցում։

Հարջորդ օրը Հայաստանից փրկարարներ գնացին Թուրքիա։ Չնայած այս լուրը հայկական դաշտում ոչ այնքան միանշանակ ընդունվեց, նույնիսկ խիստ բացասական գնահատականներով որակվեց, սակայն փաստն այն է, որ հայ փրկարարները աշխատում են Թուրքիայում։

Արդեն իսկ թուրքական մամուլում առկա են կադրեր, որոնցում երևում են մեր փրկարարները, որոնք իրենց մասնագիտական գործն են անում իրենց համար հատկացված հատուկ հատվածում։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: