Հայ փրկարարները Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության խմբի հետ փրկել են 8-ամյա թուրք աղջնակին․ տեսանյութ

Թուրքիայում շարունակվում են որոնողական ու ըստ անհրաժեշտության՝ փրկարարական աշխատանքները։ Աշխատանքները երբեմն տալիս են սպասված պտուղները։ Շատերը գիտեն, որ թուրքական տարածաշրջանում են նաև հայ փրկարարներ։

Հայ փրկարարների աշխատանքի արդյունքն այսօր նշանակալից էր։ Հայտնի է դարձել, որ հայ փրկարարները իրենց թուրք գործընկերների հետ միասին կարողացել են փլատակներից դուրս հանել մի փոքրիկ աղջնակի, որը ութ տարեկան է։

Այս բացառիկ իրողությունը ֆիքսել են տեղում գտնվող քաղաքացիները և լրագրողական տեսախցիկները։ Նշենք, որ Հայաստանից այսօր մարդասիրական բեռներով մեքենաներ են գնացել Թուրքիա։ Թուրքական կողմից չի ուշացել շնորհակալական ու գնահատողական արձագանքը։

Այսպիսով, անկախ հակասական տեսակետներից ու քննադատական մեկնաբանություններից, հայկական ուժերը կարողանում են ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանը դրսում։

Թուրքիայում իրեկանացրած հայ ու թուրք փրկարարների համատեղ ջանքերով փլատակներից ութամյա աղջնակին դուրս բերելու տեսանյութը կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: