«Լիլյա ջան, կներես ինձ, իմ հարազատ քույր․․․» Աննա Հակոբյանի հուզիչ գրառումը

Հերոսածին մայր Լիլյա Բադալյանի տարեդարձն է։ Նա Գոռի մայրն է։ Գոռը նոր էր սկսել զինծառայությունը, ընդամենը մեկ ամսվա զինծառայող էր, երբ մեկնարկեց պատերազմը։ Որպես նորակոչիկ Գոռին խնայել են և չեն ցանկացել տանել մարտի դաշտ։

Սակայն Գոռը պնդել է՝ ցանկանալով գտնվել իր ընկերների կողքին։ Գոռին և այլ զինծառայողների տեղափոխող մեքենան հակառակորդի կողմից ռմբակոծվում է, որի պատճառով Գոռը մահանում է։ Մայրն ամեն օր տղայի հետ է՝ մտքով ու երազում։

Լիլյայի տարեդարձի առիթով Աննա Հակոբյանը գրել է․ «Լիլյա ջան, կներես ինձ։ Նախ՝ կներես, որ իրար հետ չենք հիմա։ Խնդրում եմ, ներես ինձ ամեն ինչի համար։ Նրա համար, որ չեմ կարողանում ասել քեզ՝ Ծնունդդ շնորհավոր։

Ես քեզ խոստանում եմ, մենք կունենանք քո սրտի մեջ ապրող կարոտին համարժեք պետություն։ Իմ հարազատ, իմ քույր, Օրհնվի քո ծնունդը»,- իր գրառումը եզրափակել է Աննա Հակոբյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: