Թուրք շինարարը ցույց է տալիս, թե ինչից են պատրաստվում իրենց շենքերը

Թուրքական տարածաշրջանի ավերիչ երկրաշարժը սթափեցնող նշանակություն է ունեցել տարածաշրջանի այլ երկրների համար։ Մարդիկ, որոշ կառույցներ լուրջ անհանգստացել են տեղի ունեցածով։ Շատերը սկսել են խոսել սեյսմիկ խնդիրների մասին։

Թուրքիայում կան անձինք, որոնք հանրային կերպով ներկայացնում են այն խնդիրները, որոնք իրենք են անձամբ բացահայտում։ Օրինակ՝ տեղի շինարարներից մեկը տեսանյութ է հանրայնացրել, որտեղ երևում է, թե ինչ վիճակում են գտնվել քանդված շենքի պատերը։

Տեսանյութի մեջ երևում են միջսենյակային պատերի փխրուն վիճակը։ Նույնիսկ առանց որևէ ջանք գործադրելու պատը խյուսի է վերածվում։

Որոշ մասնագետներ հակադարձել են այս հրապարակմանը՝ նշելով, որ միջսենյակային պատերի ամրությունը չի կարող դեր խաղալ շենքի սեյսմիկ վիճակի վրա, իսկ ցնցումը շատ ուժեղ է եղել, դրա պատճառով էլ ավերածությունները շատ են։

Գարիկ Ղազարյանի հարթակում տեղ գտած ուշագրավ տեսանյութը, որտեղ երևում է թուրքական շենքի պատերի վիճակը, կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: